News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մտադիր է ամբողջությամբ վերահսկել Վրաստանի գազային ցանցը եւ մասնակցել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածի մասնավորեցման մրցույթին: Այս մասին ադրբեջանական ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է այդ ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը:

«Այդ նպատակով Վրաստանի նավթային կորպորացիայի հետ բանակցություններ են ընթանում: Մենք պատրաստ կլինենք ձեռք բերել այդ գազատարը նախքան դրա մասնավորեցման անցկացումը, կամ կառավարման հանձնումը»,- ասել է Աբդուլաեւը:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի իշխանությունները այդ գազատարը հանել են այն օգյեկտների ցանկից, որոնք ենթակա չեն մասնավորեցման: Անմիջապես դրանից հետո Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը սկսեց հայտարարել, որ մտադիր է գնել այդ գազատարը: Շատ փորձագետներ հայտարարել են, որ եթե Վրաստանը թույլ տա դեպքերի նման զարգացում, ապա դա կարող է բացասաբար ազդել Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ