News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հզոր Թուրքիա» կուսակցությունը, որը Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու նախաձեռնությամբ է հանդես գալիս, քաղաքական դաշտում իրենից ոչինչ չի ներկայացնում։ Այս մասին գրել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի քաղաքական մեկնաբան Լեյլա Թավշանօղլուն։

Նրա խոսքով՝ «Հզոր Թուրքիայում» հավաքվել են մարդիկ, ովքեր պարզապես ցանկանում են գումար կորզել ցանկացած միջոցառումից։ «Այս կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը նույնիսկ հաջողացրել է իր համար գումար կորզել «Ստամբուլ-Եվրոպական մշակույթի մայրաքաղաք 2010» միջացառումից։ Այսինքն Թունա Բեքլեւիչն ու նրա «ջահելները» նպատակ ունեն ամեն ինչից եւ ամեն գնով գումարներ աշխատել։ Նրանք վերջերս փորձում են «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության դաշնակից դառնալ, բայց ջանքերն ապարդյուն են»,- գրում է Թավշանօղլուն՝ ադրբեջանական հասարակությանը խորհուրդ տալով չմտահոգվել եւ ուշադրություն չդարձնել «Հզոր Թուրքիայի» վրա։   

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին թուրքական մամուլը հոդվածներ եւ նկարներ է հրապարակել, Հայաստանի սահմանը խախտած թուրք «բարի կամքի դեսպանների» վերաբերյալ։ Լուսանկարներում պատկերված էին «Հզոր Թուրքիայի» նախագահ Թունա Բեքլեւիչն ու նրա մի քանի կուսակիցներ՝ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը խախտելիս։

Հայաստանում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժնի պետի տեղակալ Անդրեյ Գուզեեւը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։

Հոկտեմբերի վերջին օրերին Բեքլեւիչն ու նրա ուղեկիցները այցելել էին Հայաստան, որից հետո հրավիրվել էին Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Ծառայությունում Բեքլեւիչին խորհուրդ էին տվել լքել Հայաստանը։ Թուրք երիտասարդ կուսակցականը հետեւել էր Հայաստանի ԱԱԾ  աշխատակիցների խորհրդին, բայց Թուրքիա հասնելուն պես հայտարարել էր, որ կրկին այցելելու է Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ