News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերում հիասթափեցնող է ոչ թե Թուրիայի արտաքին գործերի նախարարի, կամ վարչապետի խորհրդականների ասածները, այլ, հատկապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը: Այդ մասին գրում է Today’s Zaman-ի վերլուծաբան Էրգյուն Բաբախանը:

«Թուրքիայի նկատմամբ Ալիեւի դիրքորոշումը հստակ է դառնում փաստացի քննարկումներից, որոնք անցկացվել են անձամբ նրա հետ: Ալիեւը նշում է, որ իրեն դուրեկան չեն Էրդողանն ու «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Դա նրա իրավունքն է, սակայն հետո նա ընդգծում է, որ իրենք դեմ են էներգետիկ կենտրոն դառնալու Թուրքիայի ձգտումներին, այսինքն նրանք չեն ուզում, որ Թուրքիան իշխանություն ստանա: Եվ, դա ասվում է այն Թուրքիայի մասին, որն առանց որեւէ ակնկալիքի փակել է Հայաստանի հետ սահմանը, որը հանուն Ադրբեջանի դարձյալ հետքայլ կատարեց եւ չկատարեց Հայաստանին տված խոստումը` հղում անելով մի շարք թույլ արդարացումների: Հենց Ալիեւի համար էր արձանագրությունը իսկական հիմնախնդիր: Դա այնքան կարեւոր էր, որ նա հակակառավարական քարոզչության նպատակով Թուրքիա էր ուղարկել պատգամավորների խմբի», - ասվում է հոդվածում:

Հեղինակը նաեւ հիշեցնում է, որ էներգետիկ հիմնախնդիրների լուծման նպատակով Բաքու կատարած այցի ժամանակ Էրդողանը խոստացավ, որ քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ սահմանը չի բացվի:

«Այժմ ակնհայտ դարձավ, որ անկախ Թուրքիայի գործողություններից, Ադրբեջանը էներգետիկայի հարցերում համաձայն չի լինելու: Այդ դեպքում, անհասկանալի է, թե ինչու է Անկարան շարունակում այդպիսի վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ` ինքն իրեն անհարմար դրության մեջ գցելով միջազգային ասպարեզում: Եվ դա արվում է մի բռնապետի համար, որը խաբել է մարդկանց` ստիպելով նրանց ապրել ծանր պայմաններում: Ալիեւն ամերիկյան վարչակազմին հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում Թուրքիայի ստանձնած դերին: Դա հարիր չէ եղբոր, կամ ընկերոջ հարաբերություններին: Դա առնվազն երեսպաշտություն է: Թուրքիան արժանի չէ այսպիսի անօգնական վիճակում լինելուն: WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը կմեղմացնեն Թուրքիայի դիրքորոշումը հայկական հարցով: Անկարան պետք է լավ օգտագործի այս խաղաքարտը»,- ամփոփում է Բաբախանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ