News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում երկու իրադարձություններ եղան, որոնք միջոցառումը տապալեցին։ ԵԱՀԿ 56 անդամ-երկրների գագաթաժողովը հավակնում էր դառնալ պատմական, սակայն տարածքային ամբողջականության սկզբունքը դարձավ դրա հիմնական խոչընդոտը։ GZT.ru-ն «Մեդվեդեւը լքեց ԵԱՀԿ «խորտակվող» գագաթաժողովը» հոդվածում նշում է, թե հենց այս սկզբունքն է, որ խանգարում է ԵԱՀԿ-ին դառնալ արդյունավետ ու ազդեցիկ կազմակերպություն։

Խնդրի շուրջ GZT.ru-ն զրուցել է Ռուսաստանի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի հետ, ով նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է այն լուրջ երկրորդ հանգամանքը, որը կանխորոշել է գագաթաժողովի տապալումը։

Միջոցառման շրջանակում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումը չեղյալ հայտարարվեց։ «Ղարաբաղյան հակամարտությունը ավելի ու ավելի պայթյունավտանգ է դառնում, սակայն կա նաեւ մերձդնեստրյան խնդիրը։ Այս բոլոր սահմանային խնդիրները թույլ չեն տալիս մասնակիցներին որեւէ իրական քաղաքական փաստաթուղթ ստորագրել»,- ասել է Զախարովը։

Ղարաբաղյան խնդրից բացի, գոյություն ունի նաեւ մեկ այլ հանգամանք։ Մինեւ ԵԱՀԿ գագաթաժողովի սկիզբը Միացյալ Նահանգների դիվանագետները բավականին հստակ ձեւակերպել են իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ անդամ-երկրների տարածքում հակամարտությունների կապակցությամբ։ «Վարջին երկու ամիսներին ես ԱՄՆ մի շարք դիվանագետների հետ եմ շփվել, որոնք խոսում էին Վաշինգտոնի ու Մոսկվայի հնարավոր համաձայնության մասին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցի կապակցությամբ»,- ասել է փորձագետը GZT.ru-ին։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու ռեժիմի տապալման փոխարեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը Վրաստանի կազմ։ «Եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր համարենք նման գործարքի առկայությունը, ապա միեւնույն է այն չէր կարող կայանալ, որովհետեւ աբխազներն ու օսերն իրենց անկախ կարգավիճակից չեն հրաժարվի, նույնիսկ եթե Մոսկվան հրահանգի անել դա»,- համոզմունք է հայտնել Զախարովը՝ նկատելով, որ այս գործարքից հրաժարվելով՝ Մոսկվան բացառել է ԵԱՀԿ տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկի վերաբերյալ համաձայնությունը։

GZT.ru-ն եզրակացնում է, որ Մեդվեդեւը անսպասելի լքել է Աստանան հենց այս պատճառով։ Սակայն Կրեմլում GZT.ru-ին մեկնաբանել են, որ Մեդվեդեւի Ղազախստանում գտնվելու ժամկետը պայմանավորված չէ նրա հանդիպումների եւ բանակցությունների բովանդակության հետ։

GZT.ru-ին դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Ռուսաստանի նախագահը լքել է միջոցառումը, քանի որ պարզ է դարձել, որ գագաթաժողովում չի հաջողվելու 2008 թվականին եվրաանվտանգության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի մշակած փաստաթուղթը առաջ մղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ