News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունների հայտերի ներկայացման գործընթացն արդեն ավարտվել է։ Ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 11 գիտնականներ, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար` 69 գիտնականներ։ Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ  դեկտեմբերի 27-28-ին ՀՀ ԳԱԱ-ում կընթանան ակադեմիկոսների  եւ թղթակից անդամների ընտրություններ։

Ռ. Մարտիրոսյանի խոսքով՝ 2002 թվականին ընդունված կանոնադրության համաձայն ընտրությունները պետք է կատարվեն 3 տարին մեկ։ Սակայն վերջին անգամ ակադեմիայում ընտրություններ կատարվել են 2006 թվականին, իսկ ընտրությունների ուշացումը ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ պայմանավորված է ֆինանսական ճգնաժամով:

Նրա խոսքով՝  ԳԱԱ ակադեմիկոս անդամներն ստանում են 150 հազար դրամ, իսկ թղթակից անդամները՝ 100 հազար դրամ:

ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց նաեւ այն հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են առաջադրված թեկնածուներին:

«Բացի խոշոր գիտական ձեռքբերումներից ուշադրություն է դարձվում նրանց գիտական աշխատությունների համապատասխանությանը այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ է զարգացնել մեր երկրում, ինչպես նաեւ կրթության ոլորտում նրանց վաստակին»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ