News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը ներկայացրել է ամերիկացի դիվանագետների գրագրությունը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել Ֆրանսիայի նորանշանակ նախագահին մեղմացնել իր վերաբերմունքը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում:

Սարկոզին, իր հերթին, հասկացնել է տվել, որ որքան էլ ծանր լինեն Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու հետեւանքները, ինքը, միեւնույն է, դեմ է հանդես է գալու «Եվրամիությունում եւս 70 միլիոնանոց մահմեդականների հայտնվելուն»:

WikiLeaks-ի հրապարակած եւս փաստաթուղթ, (2009-ի թվականի) ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի նկատմամբ  Նիկոլա Սարկոզիի անբարյացկամ վերաբերմունքը:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ Էյֆելյան աշտարակը երեկոյան լուսավորված է եղել Թուրքիայի դրոշի գույներով: Փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմի աշխատակիցներն այնքան են վախեցած եղել այդ փաստի առնչությամբ Սարկոզիի բացասական արձագանքից, որ նույնիսկ պայմանավորվել են փոխել նախագահի օդանավի ուղղությունը, որպեսզի նա չտեսնի աշտարակն այդ տեսքով:

Նշենք, որ Նիկոլա Սարկոզին բազմիցս է հրապարակայնորեն հայտարարել, որ դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, սակայն երբեք դա չի հիմնավորել նրանով, որ չի ցանկանում եւս 70 մլն մահմեդական տեսնել Եվրոպայում, ինպես նշված է WikiLeaks- փաստաթղթերում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ