News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունները անկասելիորեն աճում են։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, իսկ այժմ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Ռոն Ուիլսոնը։ Նա նշել է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանի բացակայությունը չի արտացոլում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը։

Դիվանագետը նշել է, որ որոշ հարցերում Բաքվի եւ Վաշինգտոնի տեսակետները համընկնում են, մասնավորապես էներգետիկ, եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ։ 

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ նախկին դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ուիլսոնը խուսափել է պատասխանել հարցին, թե ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն նշել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն իսկապես որ ահռելի է։

«Այնուամենայնիվ, Բաքուն դեռ երկար ժամանակ պետք է իր ռազմական ոլորտում ֆինանսական ներդրումներ կատարի, որպեսզի բանակի ներուժը այնքան լինի, որ կարողանա պատերազմական ճանապարհով լուծել այս խնդիրը»,- նշել է Ուիլսոնը՝ ավելացնելով, որ ԼՂ հարցի ռազմական ճանապարհով լուծումը շատ բարդ է։

Ըստ նրա՝ Ադրբեջանի համար ռազմական գործողությունները չափազանց թանկ կարժենան, դրանք նաեւ բացասաբար կանդրադառնա Բաքվի ու Արեւմուտքի հարաբերությունների վրա։ «Հայերը շատ լավ դիրքեր ունեն լեռնային տեղանքում, եւ նրանցից շատ դժվար կլինի մի կտոր հող վերցնելը»,- եզրափակել է նախկին դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ