News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհդրի նախագահ Մասիս Մայիլյանի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեկտեմբերի 1-ին Աստանայում, ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունած համատեղ հայտարարությունը: Կարո՞ղ է այն հարթակ լինել բանակությունների հետագա առաջընթացի համար:

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Ղարաբաղի վերաբերյալ բեկումնային փաստաթուղթ չընդունվեց, քանի որ դրա համար չէին ստեղծվել համապատասխան պայմաններ ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունների ներսում: Մյուս կողմից, միջազգային միջնորդները պատրաստ չեղան բանակցային սեղանին դնել նոր առաջարկներ` հաշվի առնելով արդի միջազգային իրավական իրողությունները:

Այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները սահմանափակվեցին Համատեղ հայտարարության ընդունմամբ: Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությամբ եւ կողմերին կոչ արեցին զինանդադարի ռեժիմի ամրապնդման եւ բոլոր ոլորտներում վստահության խորացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ինչն արժանի է դրական գնահատականի:

Մինչդեռ Համատեղ հայտարարության նախապատրաստման փուլում պաշտոնական Երեւանը պետք է հասներ այն բանին, որ փաստաթղթի նախագծից հանվեին հղումները  2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում եը 2010թ. հունի 26-ին Մուսկոկում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների երկու հայտարարություններին:  

Ակնհայտ է, որ այդ հայտարարություններում նշված սկզբունքների եւ տարրերի հիման վրա հնարավոր չէ հասնել հիմնախնդրի խաղաղ լուծման:

Ինչպե՞ս է պետք վերաբերվել Իլհամ Ալիեւի ոչ համարժեք վարքին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ցանկության բացակայությանը, ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից արած հակահայկական հայտարարություններին: Կարո՞ղ է դա գագաթաժողովի մասնակիցների կողմից գնահատվել որպես դեմագոգիա, ոչ կառուցողական մոտեցում եւ փաստերի աղավաղում:

Հակահայկական հայտարարություններ ադրբեջանցի ղեկավարներն անում են տարբեր միջազգային ամբիոններից: Կարեւոր է, որ մեր հակառակորդների ապակառուցողական գործողությունները կասեցնեն միջազգային միջոցառումների կազմակերպիչները: Բայց քանի որ դա տեղի չի ունենում, հայկական կողմին ոչինչ չի մնում անել, քան համարժեք ու փաստարկված արձագանքել այդ հայտարարություններին նույն ամբիոններից: Պետք է նշեմ, որ եւ ադրբեջանական գործղությունները, եւ հակազդեցությունը չեն նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտիում լարվածության թուլացմանը:

Մեկնաբանեք Հայաստանի նախագահի հայտարարությունը, թե ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իրակա՞ն է դա եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այդ քայլը: Կարո՞ղ է այդ հայտարարությունը զսպել Ադրբեջանին:

ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահի ելույթի տեքստում արտացոլված է հակամարոտթւայն իրական դինամիկան եւ նշված են կարեւոր դիրքորոշումներ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, կարծում եմ` Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը` հնարավոր ռազմական ագրեսիայի կանխման համար: Արդեն առիթ եղել է ասել, որ միջազգային ճանաչումը հակամարտության գոտիներում անվտանգության ամրապնդման եւ կայունության ապահովման ժամանակակից մեխանիզմ է: Տվյալ մեխանիզմն իր արդյունավետությունն ապացուցեց Կոսովոյում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ