News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն հնարավոր է ներկայացվի Նոբելյան մրցանակի:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին, որի հրապարակման մեջ ԱՄՆ-ում աշխատող հայազգի տնտեսագետը ներկայացվել է աշխարհի լավագույն 20 տնտեսագետների շարքում։

Թուրքական պարբերականը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Տարոն Աջեմօղլուն կլինի Նոբելյան մրցանակ ստացած Թուրքիայի 2-րդ քաղաքացին՝ գրող Օրհան Փամուկից հետո։

Ավելի վաղ, ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն, ով ներկայումս դասախոսում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, հայտնվել էր ամերիկյան հայտնի Foreign Policy ամսագրի կողմից ներկայացրած համաշխարհային ինտելեկտուալների 100 հոգանոց ցուցակի մեջ:

NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա էր հրավիրել հայազգի Տարոն Աջեմօղլուին
Milliyet-ի հետ հարցազրույցի ժամանակ, Տարոն Աջեմօղլուն նշել էր, թե երբեք Դավութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախոսով է հետը խոսել։

«Հուսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ եւ  նրա հետ մոտիկից կծանոթանամ»-նշել էր հայազգի տնտեսագետը:

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ