Դեկտեմբերի 3-ի երեկոյան Բաքվի մետրոյի «Սահիլ» կայարանում երիտասարդը նետվել է մոտեցող գնացքի տակ:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մեքենավարը հասցրել է ժամանակին արգելակել եւ կանգնեցնել գնացքը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները երիտասարդին դուրս են բերել թունելից: Ներկայումս երիտասարդը ցուցմունքներ է տալիս ոստիկանությունում: