News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը, պատասխանելով The Guardian բրիտանական թերթի ընթերցողների հարցերին, ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հաջորդ հրապարակումները տեղեկություններ են պարունակում չհայտնաբերված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին:

«Արժե նշել, որ Wikileaks-ի գաղտնի փաստաթղթերի սպասվող հրապարակումներում, իսկապես, տեղեկություններ կան ՉԹՕ-ների մասին»,- ասել է Ասանջը: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, WikiLeaks-ի հիմնադիրը նաեւ հավելել է, որ «շատ հիմարներ» են իրեն նամակներ գրել ՉԹՕ-ների մասին, բայց ինքը դրանք չի հրապարակել, քանի որ դրանք չեն համապատասխանել իր երկու հիմնական պահանջներին. «Դրանք պետք է լինեն օրիգինալ եւ հղում արվեն վստահելի աղբյուրներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ