News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանը չի ծրագրում հետաքննություն սկսել Wikileaks-ում՝ Լատվիայում դեսպան Կոնստանտին Կորկելիայի վերաբերյալ հրապարակված նյութերի կապակցությամբ, դեկտեմբերի 6-ին հայտարարել է փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, հաղորդել է «Գրուզիա-Online»-ը:

«Մենք որեւէ հիմք չունենք կասկածելու Կորկելիայի գործողությունների մեջ: Մենք շարունակում ենք աշխատել նրա հետ սովորական ռեժիմով: Անգամ եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, դա կոնկրետ մեկ դիվանագետի կարծիքն է: Մեր տեղեկություններով, սակայն, մեր դեսպանը գործել է Վրաստանի ԱԳՆ հրահանգներով»,- ասել է Կալանդաձեն:

Wikileaks-ում հրապարակված տեղեկություններով, Լատվիայում Վրաստանի դեսպանը 2008թ. հայտարարել էր, թե «Վրաստանն իրականացրել է Հարավային Օսիայի օկուպացիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ