Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Գեղամ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ լոգարանում նա թունավորվել է շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: