Այսօր` դեկտեմբերի 6-ին ժամը 19:30-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում «Օպել» մակնիշի 14 ՏՍ 885 համարանիշի ավտոմքենան հարվածել է «ՌԱՖ» մակնիշի 2999 Տ համարանիշի թիվ 114 երթուղային տաքսուն, որն էլ իր հերթին բախվել «Միթսուբիշի» մակնիշի 23 ՕԼ 673 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
«Օպել» մակնիշի մեքենան վարել է 33-ամյա Վագիֆ Թովմասյանը, «ՌԱՖ»-ը` 47-ամյա Հովիկ Սարգսյանը, իսկ «Միթսուբիշին»` 28-ամյա Սերգեյ Բեյբությանը:
Վթարի վայր ժամանեցին ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի տեսուչները, որոնք սկսեցին վթարի վայրում տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարել:
Դեպքի վայր բերվեց երեք քարշակ ավտոմեքենա, որպեսզի վթարի ենթարկված մեքենաները տեղափոխեն ՃՈ տուգանային հրապարակ:
Ոստիկանության Նաիրիի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի