News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, մայրաքաղաքի ավագանին դեկտեմբերի 13-ին կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է` «Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու մասին»: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական էր տվել Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու միջադեպից հետո: «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից մեկ ամսվա ընթացքում: Հանրապետական կուսակցությունն ավագանիում 35 մանդատ ունի: Լուրեր են շրջում, թե ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի պաշտոնում առաջադրել Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Տարոն Մարգարյանն առաջին փոխքաղաքապետն է, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա այդ երկրի ներքին խնդիրն է. Զախարովան՝ Հայաստանում բողոքի շարժման մասին
Ինչ վերաբերում է Երևանի և մարզերի ցուցարարներին...
Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան
Գագիկ  Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի...
«Փաստ». Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը
Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել...
«Ժողովուրդ». Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն
Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
«Հրապարակ». Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը
Նա նոր որակի վայրագություններ է պլանավորում...
«Ժողովուրդ». ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին
Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ