News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ամբողջ Սամցխե-Ջավախքի տարածքում այսօր ծառայում են 5 հայ հոգեւորական: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի տակ գործող Սամցխե- Ջավախք-Ծալկա տարածաշրջանի Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդությունը մինչեւ օրս չունի առանձին թեմի կարգավիճակ:

Ախալցխայի հոգեւոր հովիվ Տեր Մանուկ քահանան նշում է, որ Ջավախքի հոգեւոր ոլորտն ունի շատ լուրջ խնդիր՝ առաջին հերթին հոգեւորականների պակասը:

«Ես ծառայելով այս տարածաշրջանում, ինձ զգում եմ գրեթե միայնակ, որովհետեւ չկան հոգեւորականներ: Մենք այսօր 8-9 հոգեւորականների կարիք ունենք, շատ եկեղեցիներ կան, որոնք գտնվում են անմխիթար վիճակում: Այս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էլ, երբ ես եկա ծառայության, գտնվում էր չափազանց անմխիթար վիճակում: Եկեղեցին չուներ ոչ կոնկրետ իրեն պատկանող տարածք, ոչ պարիսպ»,- նշել է նա ու հավելել. «Ջավախքի բազմաթիվ եկեղեցիներ ավերակ վիճակում են գտնվում, վերանորոգվում են միայն անհատների կողմից: Վերանորոգելով եկեղեցիները, Ջավախքում կարող ենք փրկել հայկական պատմաճարտարապետական հուշարձանները»:

Տեր Մանուկ քահանան ամսվա մեջ տարբեր օրերին հասցնում է լինել գյուղերում եւ մատուցել պատարագ, քանի որ ըստ նրա, Ախալցխայում հավատացյալ, եւ եկեղեցի հաճախող  մարդկանց թիվը կրկնապատկվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ