News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանին, սփյուռքահայ գրողներ Պետրոս Սուրյանին եւ Արամ Արքունին, որոնց հետ քննարկել է գրականության բնագավառում Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ գրականության բնագավառը համահայկական ինտեգրացիոն գործողությունների կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեծապես նպաստում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայկական ինքնության պահպանմանը:

Նա նշել է, որ համահայկական գրական միասնական դաշտի զարգացման գործում կարեւոր է պետության, ինչպես նաեւ հասարակական սեկտորի ջանքերի համադրումը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ