News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մոսկվացի 5-ամյա տղան անուն է մտածել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նոր շան համար։ Տնային կենդանուն կկոչեն Բաֆֆի։

Երեկ Պուտինը մերձմոսկովյան Նովո-Օգերեւո նստավայրում հանդիպել է այդ անունը մտածած Դիմա Սոկոլովի եւ նրա ծնողների հետ։

«Ինձ շատ է դուր եկել քո առաջարկությունը»,- ասել է Պուտինը տղային եւ նրան ինքնագրով ֆուտբոլի գնդակ նվիրել։

Պուտինը նշել է, որ բավական շատ տարբերակներ է ստացել։

Շունը նոյեմբերի 13-ին վարչապետին նվիրել էր նրա բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովը։ Այս ցեղատեսակը բուծում են բացառապես Բալկանյան թերակղզում։ Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը մեկ շուն արդեն իսկ ունի. դա լաբրադոր Կոնին է։ Պուտինի խոսքով, շնիկը քաշում է Կոնիի ականջները, իսկ նա համբերում է, սակայն որոշ դեպքերում Կոնին հաչում է շնիկի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ