News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072»  անսահմանափակ նոր սակագնային փաթեթների գործարկման մասին: Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսական բաժանորդային վարձը «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» կազմում է համապատասխանաբար 8000, 12000 եւ 15000 դրամ:

Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:

Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի «Մեգա» սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են  անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա» սակագնային պլանի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ