News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում աղետալի վիճակ է: Դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների օրը, Սարյանի արձանի մոտ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

«Մենք բոլորս իրար հետ ականատես ենք եղել այն վիճակին, որին հասել ենք այսօր տասը տարի շարունակ: Հատկանշական է հատկապես 2008 թվականի փետրվարից հետո ստեղծված իրավիճակը, բայց այս իրավիճակի համար պատասխանատու է ոչ միայն ավազակախումբը` իր սափրագլուխներով, այլեւ մենք, այստեղ գտնվողներս, մեր հասարակությունը»,-ասաց Մակեյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին ասաց. «Անցած տարի դեկտեմբերի 10-ին ես ասացի, որ իրավունքները ոչ ոք չի նվիրում, իրավունքները ձեռք են բերում, ստանում, ոչ ոք ազատություն չի նվիրում: Ազատությունը վերցնում են, նվաճում են: Այս մեկ տարվա պայքարում մենք ցույց տվեցինք, որ միայն պայքարով ենք նվաճելու բոլոր ազատությունները եւ ազատելու ենք  մեր բոլոր քաղբանտարկյալներին»,-ասաց Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. «Քաղբանտարկյալների ազատելը միայն առաջին գործն է, դրանց հետո

մենք պետք է վերականգնենք մեր իրավունքները կապված մամուլի ազատության հետ, հեռուստատեսությունը դարձնենք ազատ, իսկ դրանից հետո, մենք ժողովրդին վերադարձնենք սեփական իշխանություններին ընտրելու իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան
Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը: Երբ դու գալիս ես մի գերատեսչության առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական արձագանք ստանաս…
Մարուքյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը
Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է...
Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի...
«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա (վիդեո)
Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն...
Լվովյան փողոցում Renault մակնիշի ավտոմեքենա է այրվել
Հունիսի 3-ին՝ ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ