News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում քրիստոնյա աղջկա եւ մահմեդական փեսայի  ամուսնությունն ավարտվել է աղջկա եղբոր կողմից փեսայի եւ հարսի սպանությամբ:

Թուրքական Internethaberoku-ի փոխանցմամբ՝  քրիստոնյա աղջիկը եղել է կամ ասորի կամ հայ, ում ընտանիքը դեմ է եղել մահմեդականի հետ ամուսնությանը։ Սակայն աղջիկը՝ Սոնայ Վուրալը սպառնացել է, որ ինքնասպանություն կգործի եւ 10 օր առաջ ամուսնացել է ոսկերչությամբ զբաղվող 29-ամյա Զեքերիա Վուրալի հետ։

Հայտնի է, որ դեկտեմբերի 12-ին աղջկա եղբայրը՝ Գյունայը հանդիպել է փեսայի հետ եւ վիճաբանության ժամանակ գնդակահարել թե նրան, թե այդ պահին փեսային պաշտպանած իր քրոջը։

Ձերբակալված Գյունայը ոստիկանությունում հայտնել է, թե փեսան իրեն ասել է, որ գործը վերջացել է եւ ինքը այլեւս իրավունք չունի խառնվելու, իսկ քույրը պաշտպանել է փեսային՝ ասելով. «Դու չես կարող խառնվել»։  «Դրանից հետո դուրս եկանք սրճարանից եւ երբ նրանք մեքենա նստեցին, ատրճանակով սպանեցի երկուսին էլ»,-նշել է աղջկա եղբայրը։

Սպանված փեսայի հորեղբայրը պատմել է, թե աղջկա ընտանիքը դեմ էր զույգերի ամուսնությանը, քանի որ իրենց տղան մահմեդական էր։  Իսկ սպանվածի մեկ այլ ազգական նշել է, թե աղջկա կողմը ստիպել է, որ մահմեդական տղան փոխի կրոնը եւ դառնա քրիստոնյա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ