News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին եւ պաշտպանական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ անցած նիստին ներկա են եղել Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված  6 երկրների եւ ԵՄ 27 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները, Եվրահանձնաժողովի եւ ԵԽ-ի, Եվրոպական խորհրդարանի  բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարը եւ կարեւորել Ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը եւ հաջող ընթացքը, նշելով, որ հուլիսից ի վեր տեղի են ունեցել բանակցությունների 2 փուլ եւ 7 տեսակոնֆերանս, իսկ երկու օրից Երեւանում տեղի է ունենալու բանակցությունների երրորդ փուլը: Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է նաեւ Հայաստանի շահագրգռվածությունը ակտիվորեն շարունակելու խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղված աշխատանքները:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ եւ ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կկնքվի: 

Անդրադառնալով հակամարտությունների հանգուցալուծմանը, Էդվարդ Նալբանդյանը մեջբերելով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված դրույթը, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով եւ գործող ձեւաչափերում` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, շեշտել է, որ կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող կառույցները կուտակել են լուրջ փորձառություն եւ կարող են ծառայել որպես կարգավորման գործուն եւ արդյունավետ մեխանիզմ:

Արտգործնախարարները անդրադարձել են հաջորդ տարվա մայիսի 27-ին  Բուդապեշտում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան
Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր…
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը սպառնում է Վրաստանի եվրոպական նկրտումներին. Եվրոպական հանձնաժողով
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ...
ԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները...
«Ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ». Փաշինյանը պատասխանը շատ կարճ է եղել
Փաշինյանը պատասխանել հաղորդավարի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին հարցին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ