News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել երեկ՝ դեկտեմբերի 13-ին Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կողոպուտի փորձի մանրամասները:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները դեկտեմբերի 13-ին` ժամը 15:05-ին, Տիգրան Մեծի պողոտայից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Տարոն Խ.-ին եւ 22-ամյա Մհեր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք ժամը 15:00-ին Մովսես Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառի վաճառողուհի, 31-ամյա Լուսինե Մ.-ից հափշտակել են ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են վաճառքի ենթակա զարդեր:

Լուսինե Մ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Տարոն Խ.-ին եւ Մհեր Հ.-ին բերման ենթարկելիս առաջացած քաշքշուկի ժամանակ նախազգուշական կրակոց է արձակվել:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով:

Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի Տիգրան Մեծ, Արշակունյաց եւ Խանջյան փողոցների խաչմերուկում մոտ երկու երիտասարդներ նշված խաչմերուկում հարձակվել են մի կնոջ վրա, որը տաքսի նստելիս է եղել, եւ գողացել են նրա պայուսակը:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին փոխանցել էին, որ այդ պահին դեպքի վայրում գտվող ոստիկանության աշխատակիցը հասցրել է ձերբակալել երիտասարդներից մեկին, սակայն հանցավոր խմբի մյուս անդամը հասցրել է փախչել՝ պայուսակով հանդերձ։ Ականատեսների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ հարձակումը կազմակերպված է եղել, քանի որ հանցագործները, կարծես նախապատրաստված էին եղել կողոպտելու հենց այդ կնոջը։ Դեպքի վայրում գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանը ձերբակալման պահին կրակել է եւ օգնության կանչելով ոստիկանության այլ աշխատակիցների, երիտասարդին տարել է ոստիկանության բաժին:

Միջադեպը նկարահանել է անցորդներից մեկը եւ այն հասցրել NEWS.am-ի խմբագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Ամենաշատ