News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների եւ այն հարցերի մասին, որ ձեզ այսօր մտահոգում են, ձեր տեսլականի մասին, թե ինչպես եք դուք տեսնում Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները, եւ ինչ անելիքներ ունի կառավարությունը: Նաեւ հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում, որը հաշվի է առնելու ճգնաժամի իրողությունը եւ այն դասերը, որ մեզ տվել է ճգնաժամը»:

Շնորհակալություն հայտնելով խորհրդակցության կազմակերպման համար` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգի նախագծին ու ներկայացրել քննարկումների արդյունքում արդյունաբերողների բարձրացրած հիմնական հարցադրումները եւ մտահոգությունները Հայաստանի արդյունաբերական քաղաքականության արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Այնուհետեւ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում միության ընկերությունների  ու ձեռնարկությունների ղեկավարներն ու  Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահներն իրենց կարծիքները, մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ներկայիս վիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես, արծարծվել են հարկային վարչարարության բարելավմանը, արտահանման ծավալների մեծացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը, նորարարական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-արհմիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնել է իր եւ կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների եւ մշակվող նախագծերի մասին: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հնչեցված բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնելը` հավաստիացնելով, որ դրանք կուսումնասիրվեն եւ հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարություններին ու գերատեսչություններին։

Քննարկման մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նախորդ` 2009 թ. կայացած հանդիպման ժամանակ իրենց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու համար` արձանագրելով նման քննարկումների կազմակերպման արդյունավետությունը:

Վարչապետ Սարգսյանը կարեւորել  է նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` ընդգծելով, որ դրանով իսկ հնարավորություն է տրվում կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել քննարկվող հարցերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ