News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր»  հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ նիստից հետո կառավարությունը բավական աշխատանքներ է կատարել, որպեսզի «Հազարամյակի մարտահրավեր»  ծրագրով նախատեսված գումարներն ամբողջությամբ իրացվեն։

Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 18-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հունվար-մարտ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 21,488,218 (քսանմեկ միլիոն  չորս հարյուր ութսունութ հազար երկու հարյուր տասնութ) ԱՄՆ դոլար, որից 20,788,834 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։ Գումարի մնացած մասը մոնիթորինգի եւ գնահատման, ծրագրի կառավարման եւ վերահսկողության ծախսերն են։

Օրակարգում ընդգրկված հաջորդ վեց կետերի շրջանակներում ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը Կառավարման խորհրդի անդամներին է ներկայացրել ծրագրի բոլոր բաղադրիչների մասով. 17 պոմպակայանների, 5 ինքնահոս համակարգերի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի, երրորդ կարգի ջրանցքների վեց մայր ջրանցքների կառուցում, վերանորոգման, ինչպես նաեւ Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակում իրականացվող ուսուցման, վարկավորման եւ ոռոգման ոլորտի կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորացման պայմանագրերի իրականացման ընթացքը, արդյունքներն ու առկա խնդիրները։

Խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել  ՀՄՀ-Հայաստան ծրագրի 2010-2011թթ. Հանրային միջոցառումների եւ հասարակության իրազեկման պլանին։  Հարցի առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փորձագետներ ներգրավվել եւ ընդլայնել հանրային իրազեկման միջոցառումների շրջանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ