News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը օրենսդիր մարմնի մի շարք ներկայացուցիչներ սվիներով են ընդունում: Անկախ խմբակցության վերջնական դիրքորոշումից՝ շատերը պնդում են, որ օրենքն ընդունելու բուն նպատակը աղերս չունի ընտանիքի պաշտպանութան հետ, արեւմուտքից ֆինանսական միջոցներ կորզելու շահագրգռվածությունն է հիմքում: Օրենքին ընդդիմացողների թվում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի անունը պաշտոնավարման տարիներին կապվում էր Գյումրիում տեղի ունեցող գրեթե բոլոր կրիմինալ դեպքերի հետ: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն օրենքը բնութագրեց մեկ բառով՝ խայտառակություն:

«Եվրոպացիները պետք է հայ ընտանիքից սովորեն, մենք պիտի չսովորենք եվրոպական արքնուբարքը, որ բերում մտցնում են մեր ընտանիք: Ես դրան դեմ եմ»: Վարդան Ղուկասյանը օրենքը խորությամբ չի ուսումնասիրել, սակայն վրդովվել է մասնավորապես իր ընկալած այն դրույթներից, որ երեխան պիտի առաջնորդվի դեմոկրատական Եվրոպայի արժեքներով եւ ծնողների բռնությունից պաշտպանվի դատական ատյաններում. «Պատերացրեք՝ երեխան իր պապին, ծնողին դատի տա, հա՞։ Էդ երեխան էդպես պիտի մտածի, հա՞, ասի՝ ես դեմոկրատական եմ մտածում, ազատ եմ մտածում, գնամ, գիշերը ուշ գամ, էս անեմ, էն անեմ, այսինքն՝ փչացնում ենք հա՞ մեր երեխաներին»:

Մեր հարցին՝ եթե կան ընտանիքներ, որտեղ երխաները, կանայք կամ տղամարդիկ բռնության են ենթարկվում, նրանց օրենքով պաշտպանվելու հնարավարություն չընձեռե՞լ, օրենսդիրը զարմանքով հակադարձեց. «Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել, չեմ ասում՝ սպանեն»:

Վարդան Ղուկասյանը համոզված պնդեց՝ եթե ամուսիների՝ Աստծու առջեւ արված տեր եւ հնազանդ լինելու ուխտը խախտվում է, այլեւս ոչինչ անել չես կարող, իսկ ոմանք, օգտվելով առիթից, փորձում են ներմուծել «եվրոպական վարքուբարքը»: «Աստված ինչի Եվային ստեղծեց կողոսկրից եւ ոչ ոտքի ոսկորից կամ գլխի ոսկորից, որովհետեւ ասում են՝ ոտքից, որ ստեղծեր, կգցեիք ոտաց տակ, ձեր երեխայի մայրն է, չի կարելի էդպիսի բան անել, որ գլխից ստեղծեր, կդնեիք ձեր գլխին ու պատուհաս կլիներ, միջին ստեղծեց, որ միջին վիճակում պահեն կնոջը: Եթե սեր չկա, ինչ օրենք ուզում ես ընդունի, չի լինի դա: Հիմա կանայք էլ կան, որ տղամարդկանց ծեծում են: Էսօր փոխվել է կյանքը: Մեր եկեղեցին ամեն ինչ ասել է՝ ոնց պիտի լինի: Որ ամուսնանում են, քահանան ասում է՝ աշխարհում կա պես-պես ցավեր, տե՞ր ես, ասում է՝ տեր եմ, կնոջն ասում է՝ հնազա՞նդ ես, ասում է՝ հնազանդ եմ, հիմա դուք պիտի հնազանդ լինեք, տղամարդիկ էլ տեր լինեն, եթե խանգարվում է դա, էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ ու դառնում ենք միասեռական»:

Թե ինչ դիրքորոշում կունենա «Ծառուկյան» խմբակցությունն այս օրենքի վերաբերյալ, եւ ինչպես կքվեարկի օրենքի մոլեռանդ ընդդիմախոսը, առայժմ դժավարանում է ասել, բայց գոնե մեկ առաջարկ կանի. «Գումար եք ուզում բերեք, ուրիշ տեղից բերեք: Երեխաների վերաբերյալ գոնե չընդունվի, որ գնան ծնողներին դատի տան, դա խայտառակություն է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ