News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 18:30-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում «ԳԱԶ-2410» մակնիշի 68 ԼՍ 709 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է իր ուղեմասով ընթացող ձիասայլին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով ձիասայլի վրա գտնվող Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ 39-ամյա Ռոզա Նիկոլի Մարգարյանը սայլից վայր է ընկել եւ տեղում մահացել: Իսկ նրա ամուսինը՝ 49-ամյա Գուրամի Ալեքսանի Մարգարյանը մարմնական վնասվածքներ է ստացել ծոծրակի մասում (սալջարդ) եւ տեղափոխվել Տաշիրի քաղաքային հիվանդանոց:

«ԳԱԶ-2410»-ը վարել է նույն գյուղի բնակիչ 46-ամյա Հայկազ Անուշավանի  Գրիգորյանը: Տեղի ունեցած վթարի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական վարչության Տաշիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ