News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային  ժողովի այսօր՝ դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստն նշանավորվել է հանրապետականների եւ դաշնակների միջեւ տեղի ունեցած լեզվակռվով։ Ընդհանրապես, Կառավարության (որը խորհրդարանականների դատին է ներկայացրել 35 օրինագիծ) նախաձեռնությամբ գումարված արտահերթ նստաշրջանն առաջ է բերել ազգի ընտրյալների դժգոհությունը, ովքեր հայտարարել են, որ ժամանակ չեն ունեցել ծանոթանալ օրինագծերի հետ։

Այս կապակցությամբ, ՀՅԴ-ն ընտրել է բողոքի ծայրահեղ միջոց՝ բոյկոտելով խորհրդարանի նիստը։ Դաշնակցականների բունտը, ինչպես երեւում է, տվել է իր արդյունքները, քանի որ այսօրվա նիստի սկզբին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կառավարությունը հետ է կանչել մի քանի օրինագծեր։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այս առումով նկատեց. «Մեզ, իհարկե, կարելի է շնորհավորել սրա համար, սակայն ես շարունակում եմ մնալ իմ այն մտքին, որ հայրենի կառավարությունն ավելի հեշտորեն փոխզիջման է գնում թուրքերի, քան՝ սեփական ժողովրդի հետ»։

Դրանից հետո ԱԺ նախագահը, ակնհայտորեն դժգոհ Հովհաննիսյանի արտահայտած մտքից, հրահանգել է անջատել նրա բարձրախոսը։ Իսկ հանրապետական Գագիկ Մելիքյանը այդ պահին կոպիտ ռեպլիկ է արել Հովհաննիսյանի հասցեին, ով նրան ի պատասխան, ասել է. «Չհամարձակվես գոռալ իմ վրա»։

Այնուհետ էստաֆետը վերցրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով հայտարարել է, որ եթե Կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, կուսակցությունը պայքարի այլ միջոցների կանցնի։ Այնուհետեւ Սաֆարյանը 20 րոպեանոց դադար է պահանջել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ
Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել...
«Հրապարակ». ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ...
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել
Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի...
Ամենաշատ