News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանի հետ եւ քննարկել հայ-լիբանանյան երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման եղանակներն ու հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, գործարարների շփումների ակտիվացումը եւ գործարար համաժողովների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, ինչպես նաեւ` Լիբանանի ներքաղաքական խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ