News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի աղբյուրները փոխանցում են, քիչ առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնում էլ նշանակվելու է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների՝ առաջիկայում սպասվում է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ մի քանի այլ նախարարների  պաշտոնանկությունը։

Ի դեպ, NEWS.am-ը քիչ առաջ կապվեց Երիցյանի օգնական Արման Գիլոյանի հետ՝ ճշտելու նախարարի պաշտոնանկության մասին լուրի իսկությունը: Վերջինս ասաց, թե առաջին անգամ է լսում այդ մասին, իսկ նախարարը ներկա պահին գտնվում է վարչապետի մոտ՝ խորհրդակցության: Նախարարի մամուլի խոսնակ Սյուզաննա Հայրապետյանն էլ ասաց, որ դեռեւս պաշտոնապես որեւէ տեղեկություն չկա նախարարի հրաժարականի մասին եւ լուրն ստանալուն պես այն կտեղադրվի նախարարության կայքէջում: Իսկ նախարարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել...
«Հրապարակ». Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին. Ժամերով համակարգչի առաջ դիտում է «լայվերը»
Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները...
«Հրապարակ». Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը
Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը...
«Ժողովուրդ». Ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը. «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց
Բայց, քանի որ ցանկացած տնտեսական ձախողման դեպքում լինում են պարտատերեր, ապա «Ֆլայ Արնա»-ում գտնվել...
«Հրապարակ». Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը
Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տեւելու է ընդամենը մեկ տարի, եւ նա զբաղվելու է...
«Ժողովուրդ». ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ