Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։15-ին, Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 25-ամյա Ազատ Ղ.-ին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա այս տարվա սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: