News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության գաղտնի զեկույցը, որը հրապարակել են WikiLeaks կայքը եւ բրիտանական The Guardian պարբերականը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2006թ. դեկտեմբերի 5-ին ամերիկյան դեսպանին ասել է, որ դեկտեմբերի 8-ին Թբիլիսիում կայանալիք էներգետիկայի նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ կհստակեցվի Թուրքիայի պատրաստակամությունը ձմռան ընթացքում Վրաստանին օգնել գազի հարցով: Նա նշել է, որ Ադրբեջանը կընդունի հաջորդ հանդիպումը դեկտեմբերի 14-ին Բաքվում: Ադրբեջանից, Վրաստանից եւ Թուրքիայից բացի ներկա կլինեն նաեւ  BP եւ Statoil ընկերությունները: Ալիեւը դարձյալ մեղադրել է ВР-ին, որ առեւտրային հարցերը կապում է ընթացիկ գազային հիմնախնդիրների հետ: Նա հաղորդել է նաեւ, որ Ռուսաստանի վարչապետ Ֆրադկովի Բաքու կատարած այցի արդյունքում Ադրբեջանի եւ Ռուսաստանի գազային բանակցություններում ոչինչ չի փոխվել:

Ալիեւն ասել է, որ ВР-ն կարող է Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրից գազի ավելի մեծ ծավալ տրամադրել Ադրբեջանի ներքին սպառմանը, սակայն այդ հարցը բրիտանացիները կապում են Ադրբեջանի արտադրանքի բաժանման համաձայնագրի հետ, որպեսզի շահագործեն խորադիր հանքավայրը:

Ալիեւը դժգոհում է, որ ВР-ն բոլոր հարցերը կապում է Ադրբեջանի ներքին ժամանակավոր խնդիրների հետ: Ալիեւը նշել է, որ ВР-ն մեղմ շանտաժի է դիմում եւ ավելացրել է, որ ընկերությունը պետք է բարի կամքի ոգի դրսեւորի: Ալիեւը հանձնարարել է իր չինովնիկներին փոխանցել ВР-ին, որ եթե չլուծվեն Ադրբեջանի ներքին սպառման խնդիրները` ընկերությունը ոչ մի համաձայնագիր չի ստանա: Ալիեւը նաեւ նշել է, որ եթե Թուրքիան համաձայնի 2007-ին վերաբաշխել Շահ-Դենիզից ստացվող գազը, ապա դա կլինի ելքը ստեղծված իրադրությունից:

Ալիեւը նաեւ ավելացրել է, որ կարող է եւ դադարեցնել գազի առաքումը Թուրքիա, եթե անհրաժեշտ լինի: ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Դեսպանի հարցին, թե գազի վերաբաշխման հարցում որն է Թուրքիայի նման վերաբերմունքի պատճառը, Ալիեւ պատասխանել է, որ, ենթադրաբար, գնի խնդիրն է: Թուրքերն ուզում են Ադրբեջանից գազը գնել 120 դոլարով, իսկ վաճառել 230 դոլարով: Բացի այդ Թուրքիան կարող է լինել ռուսական լուրջ ճնշման տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ