Թուրքիայի մայրաքաղաքում եւ հարակից շրջանների դպրոցներում աշխատած եւ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո աշխատանքից հեռացված 107 ուսոցչի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 107 ուսուցչի նկատմամբ ձերբակալման որոշում ընդունելուց հետո արդեն ձերբակալվել են 51 ուսուցիչ։
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու կամ ահաբեկչական կառույցին ֆինանսավորելու մեջ։