News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին համարում է, որ իր երկրի տնտեսական կայունության ամենագլխավոր սպառնալիքը համաշխարհային արժեզրկումն է: Դեկտեմբերի 17-ին Վրաստանի կառավարության արտագնա նիստում, որը կայացել է Սատապլիայի քարանձավներում, Սահակաշվիլին հայտարարել է, որ արժեզրկումը հանգեցնում է նավթի ու մթերքների գների աճի:

«Գներն ամեն օր մեզ հարվածում են ավելի ու ավելի ցավագին: Մեր սահմանափակ հնարավորություններով, մենք պետք է անենք ամեն ինչ, մշակենք ծրագրեր, որպեսզի թեթեւացնենք բնակչության, հատկապես անապահով խավի հոգսերը, մեղմացնենք համաշխարհային արժեզրկման ալիքի ազդեցությունը»,- ասել է նա:

Նախագահը հանձնարարել է կառավարությանը այդ խնդիրները լուծելու համար մոբիլիզացնել պահուստային ֆոնդի միջոցները եւ կրկին անգամ կոչ է արել կրճատել վարչական ծախսերը:

Վարչապետ Նիկա Գիլաուրիի խոսքով, առաջիկա շաբաթում այդ ուղղությամբ ծրագիր կմշակվի, որը կիրականացվի հունվար-փետրվար ամիսներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Վրաստանի խորհրդարանում նիստից առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորների միջեւ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում...
Ամենաշատ