News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 18-ին, օրվա երկրորդ կեսին Վարդան Մամիկոնյանի արձանն ականատես եղավ ուշագրավ ակցիայի. Արձանին հարող  տարածքում բարձր երաժշտության ներքո  հանկարծակի հավաքվեցին  45 պատանիներ, 12 րոպեների ընթացքում ցուցադրեցին կարատեի կատա, սպարինգ եւ ցուցադրական ձեռնամարտի շարժումներ, ապա  կայծակնային  արագությամբ  ցրվեցին  տարբեր  ուղղություններով: Սա «Ֆլեշմոբ Դիվիզիայի»  կազմակերպած  թիվ 10 ֆլեշմոբն  էր, որն իրականացվեց Դուկենդոյի  ֆեդերացիայի  հետ համատեղ: Ինչպես  տեղեկացրեց  Դուկենդո ֆեդերացիայի Արագածոտնի  մասնաճյուղի նախագահ Արայիկ Ավետիսյանը, այս համագործակցությունը դեռեւս երկար կշարունակվի. «Սիրով  ենք  ընդունել  «Ֆլեշմոբ  Դիվիզիայի»  առաջարկը: Մեր նպատակն  էր  ներկայացնել, որ արեւելյան  մարտարվեստը  կարելի  է մասսայական ցուցադրել եւ ոչ  կարատեի  հոգուստներով, քանի որ  այս  մարտարվեստին արտաքին տեսքն ամենեւին չի խանգարում: Այս ֆլեշմոբն արդյունավետ  էր,  քանի որ այսօր բազմաթիվ երիտասարդներ ականատես եղան, թե ինչպես են մեր  մարզիկները  պարապում եւ  բնականաբար ցանկություն  կառաջանա միանալ նրանց, քանի որ  մեր  երկրին պատրաստված մարզիկներն անհրաժեշտ  են»:

Ֆեդերացիայի  հիմնադիր  անդամներից Արմեն  Սուքիասյանի խոսքերով՝ այս  ֆլեշմոբը   ամանորյա  նախաշեմին առողջ  ապրելակերպի  կոչ  էր: «Այս Ֆլեշմոբը թերեւս այս տարի  վերջինը  չէ, մոտ օրերս դեռ սպասվում  են  անակնկալ ֆլեշմոբեր»,-ավելացրեց  Արմեն  Սուքիասյանը:

Նշենք, որ «Ֆլեշմոբ դիվիզիան» հիմնադրվել է 2010 թ.-ի փետրվարի 20-ին, Երեւանի թեյարաններից մեկում, որտեղ հիմնադիրները մինչ այժմ հանդիպում են: «Ֆլեշմոբ Դիվիզիան» Հայաստանում առաջինն է, որ կազմակերպել է ամենամասսայական ֆլեշմոբերը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ