News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 00:15 սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 65 գովազդային վահանակի մոտ միմյանց են բախվել ԳԱԶ  31105 մակնիշի Տ 0722 համարանիշի տաքսին և 04 ՕՕ 909 համարանիշի Պրադո ավտոմեքենան: Այս մասին դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը (ֆոտոռեպորտաժ):
 
Տաքսու ուղևորը Լոռու մարզի Ախթալայի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Սուրենի Մամյանը մահացել է տեղում: Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասել են, որ Պրադոն վարել է ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահը: Վերջինս մեքենան վարել է մեծ արագությամբ, ինչը պատճառ է հանդիսացել վթարի:
 
Տաքսու մյուս ուղևորը, Վոլոդյա Մամյանի 20-ամյա որդին Սամվել Մամյանը վթարի վայրից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, իսկ տաքսու վարորդը, 36-ամյա Կարեն Յուրիկի Եղյանը, տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:  
 
Ըստ ճշտված տեղեկությունների, Պրադոն իրոք վարել է 30-ամյա Վահրամ Շիրինի Ստեփանյանը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության անձի անվտանգության և գույքի պահպանման վաշտի ռազմականացված ջոկատում որպես հրաձիգ, ով նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահն է:
 
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ՃՈ աշխատակիցները, Պրադոյի վրայից հանվել են համարանիշները: Այժմ վթարի վայրում են Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Ուղևորի դին մեքենայից դուրս հանելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, ովքեր էլեկտրական տեխնիկայի միջոցով մեքենայի միջից դուրս են հանել մահացածի դին:
 
Դեպքի վայր են ժամանել նաև դիահերձարանի աշխատակիցները, ովքեր դին տեղափոխել են դիահերձարան: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչի հանձնարարականով ՃՈ տեսուչները 2 վարորդներին տեղափոխել են հիվադանոց բժշկական փորձաքննության: Փորձաքննությունը պարզել է, որ  տաքսու վարորդը եղել է սթափ վիճակում, իսկ Պրադոյի վարորդը, պատգամավորի թիկնապահը ոչ սթափ: Երևանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ...
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ մեր...
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները…
Ամենաշատ