News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը կարեւոր փուլ էր ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալվանդյանը՝ հանդես գալով Մադրիդում Club de Madrid-ի եւ FRIDE-ի (Foundation of International Relations and Foreign Dialogue – Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության հիմնադրամի) կազմակերպած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, փաստացի ԵԱՀԿ անդամ երկրների բոլոր ղեկավարներն իրենց ելույթներում նշել են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշել է, որ Աստանայի 5-ակողմ հայտարարության մեջ ամրագրվել է, որ ԼՂ խնդրի լուծման հիմքում պետք է լինենմ միջազգային նորմերն ու սկզբունքները՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինյկան եզրափակիչ ակտը, 2009-ի հուլիսի 10-ին Ակվիլայում եւ 2010-ի հունիսին Մուսկոկայում ընդունված հայտարարությունները:

«Աստանայում հերթական անգամ նշվել է, որ կարգավորման սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են եւ մեկ սկզբունքի գերակայությունը մյուսների նկատմամբ անհնար կդարձնի հավասարակշռված որոշումը»,- ընդգծել է Է. Նալբանդյանը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ գագաթաժողովը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում համընկնում է միջազգային հանրության կարծիքի հետ: Նրա խոսքով, դա ակնհայտ էր նաեւ Հելսինկիում, Աթենքում եւ Ալաթիում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ