News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին կառուցվածքային ելույթը ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, որի ժամանակ նա խիստ քննադատության ենթարկեց բոլոր բացասական երեւույթները եւ ընդգծեց դրանց դեմ լուրջ պայքարի անհրաժեշտությունը, որոշակի հույսեր է ներշնչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

Նա, միաժամանակ նշեց, որ Սերժ Սարգսյանը նախկինում էլ է քննադատական հայտարարություններով հանդես եկել, սակայն լուրջ փոփոխությունների իրականացման հույսեր հիմա  ծագել:

«Նախագահն, իմ կարծիքով, անկեղծ էր իր գնահատականներում եւ խոստումներում, սակայն հենց հիմա է պետք վճռականություն դրսեւորել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու համար»,- հայտարարել է Շահբազյանը:

Պատգամավորի կարծիքով, հատկապես կարեւոր է Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում է կառուցողական ընդդիմության կարծիքը լսելու եւ քաղաքական ուժերի հետ վերջնագրերի լեզվով չխոսելու մասին:

«Նախագահի խոսում շատ մեսիջներ կային, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտների: Այն ինչ ասվեց, լավ ազդակ էր, հատկապես այն քաղաքական թիմի համար, որը ղեկավարում է հենց նախագահը: Հիմա մնում է սպասել գործուն քայլերի, որոնք չպետք է սահմանափակվեն միայն կադրային տեղաշարժերով, այլ վերաճեն կառուցվածքային փոփոխությունների»,- ամփոփեց ՀՅԴ անդամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ