News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայ Դատի» Ամերիկյան հանձնախումբը անում է ամեն հնարավորը, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւն այսօր ընդգրկվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայ Դատի» Ամերիկայի հանձնախմբի ղեկավար, ANCA-ի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

«Մենք անում ենք ամեն հնարավորը» հայտարարեց նա, հավելելով, որ աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում է առանց ընդհատման: Չուլջյանի խոսքով, «Հայ Դատը» համառորեն գործում է, որպեսզի կոնգրեսականները, ովքեր խոստացել էին աջակցել 252-րդ բանաձեւը օրակարգում ընդգրկելուն, պահեն իրենց խոսքը:

Եթե անգամ հայկական բանաձեւը այսօր չընդգրկվի Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգ, ըստ Չուլջյանի, կա հավանականություն, որ կոնգրեսականները չեն հասցնի քննարկել հարցերի ողջ շրջանակը եւ վաղը նորից կհավաքվեն: Հնարավոր է նաեւ, որ նման ելքի դեպքում 252-րդ բանաձեւն օրակարգ ընդգրկվի վաղը:

Հարցին, թե որքան է հաջողության հնարավորությունը, Չուլջյանը պատասխանեց. «Մենք միշտ լավատեսորեն ենք տրամադրված, մենք միշտ աշխատում ենք, ձգտում ենք հանուն արդարության հաղթանակի եւ ի բաօրություն հայ ժողովրդի: Մենք հույս ունենք, որ մեզ հաջողություն է սպասվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը այսօր չի ընդգրկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկման օրակարգում, սակայն առաջիկա օրերին այն կարող է ընդգրկվել։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնել հայկական թիվ 252 բանաձեւը։  Կոնգրեսը իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձռենություններ, որոնք պետք է անպայման քննարկվեն, որի պատճառով հնարավոր է, որ Կոնգրեսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն։  

Այս հանգամանքը կարող է առիթ դառնալ, որ հաջողվի հայկական բանաձեւը այդ օրերի ընթացքում ներառել օրակարգ։

Նշենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցով առաջիկա 48 ժամվա ընթացքում քվեարկության անցկացման մասին տեղեկությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում։

Թուրքական կողմից հիշյալ նախաձեռնությանը առաջինը արձագանքել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկյան հասարակությանը ողջախոհություն ցուցաբերել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով, որ Քլինթոնը նախաձեռնություն ցուցաբերի՝ կանխելու համար հայկական բանաձեւը։

Քլինթոնը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել եւ վստահեցրել, որ ամեն ինչ կարվի նախագիծը արգելափակելու համար։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այս տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ