News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

 Կիպրոսում կայացած FIBA EuroChelenge բասկետբոլային ակումբային մրցաշարի G խմբի վերջին խաղում հույն մարզասերները հարձակվել են թուրքական «Քարշըյաքա» ակումբի մարզիկների եւ տեխնիկական անձնակազմի անդամների վրա եւ ծեծի ենթարկել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ապոել-Քարշըյաքա հանդիպմանը հույն մարզասերները եկել էին Հայաստանի դրոշներով եւ ամբողջ խաղի ընթացքում վիրավորել են թուրքերին։ Խաղը վերջանալուց հետո հույն մարզասերները իջել են մարզադահլիճ, ծեծել թուրքական ակումբի անձնակազմին։

Միեւնույն ժամանակ, փայտերով ու մահակներով զինված  հույն մարզասերների մեկ այլ խումբըշ դրսում սպասել է թուրքական ակումբի անդամներին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թուրքական կողմին հաջողվել է հեռանալ մարզական համալիրից եւ  բանակցություններ վարել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հետ՝ Կիպրոսի թուրքական հատված անցնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ