News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Տեսականորեն դեռեւս հնարավորություն կա, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգում ընդգրկվի հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմինա Դարբինյանը:

«Մենք մեր ձեռքերը չենք իջեցնում: Անկախ նրանից կդրվի օրակարգում, կքվեարկվի թե՝ ոչ, մենք շարունակելու ենք մեր նպատակաուղղված աշխատանքը»,-ասաց Դարբինյանը:

Նրա խոսքով, ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը կարեւոր է հենց ԱՄՆ-ի եւ, մասնավորապես, նախագահ Բարաք Օբամայի համար:

«Սա այն խնդիրը չէ, որը խարխուլ հիմքերի վրա է, եւ մենք փորձենք  օգտագործել հակասությունները թուրք-իսրայելական լոբբիների միջեւ, նպաստավոր պահ գտնենք բանաձեւն անցկացնելու համար: Սա մարդու իրավունքների հետ առնչվող այն սկզբունքային խնդիրն է, որին անկախ քաղաքական զարգացումներից պետք է ճիշտ ու մաքուր ճանապարհով հասնել»,-ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը:

«Եթե ԱՄՆ-ը հավակնում է կրել ժողովրդավար երկրի տիտղոսը, ապա սա նրանց հետաքրքրություններից պետք է բխի, որպեսզի նրանց բարոյական կերպարը համոզիչ լինի»,- ընդգծեց նա:

Դարբինյանի կարծիքով, բանաձեւը Կոնգրեսի օրակարգ չմտավ, որովհետեւ ԱՄՆ ընտրություն կատարեց շահի եւ բարոյականության միջեւ:

«Ամերիկայի հայկական համագումարը փորձում է բանաձեւի ընդունումը չկապել  հայ-թուրքական հարաբերությունների եւ ոչ էլ նունիսկ ղարաբաղյան հակամարտության լուծման հետ՝ թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման կոնտեքստում: Մեզ փորձում են գործիք դարձնել, մենք պետք է փորձենք չդառնալ»,- իր խոսքն ամփոփեց Դարբինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ