Ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության Մեղրիի սպասարկման կենտրոնից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նշված գողությունը կատարելու համար ձերբակալվել են 17-ամյա Համո Օ.-ն, 16-ամյա Գագիկ Ք.-ն եւ 21-ամյա Կարեն Թ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: