News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ կստեղծի երկրում ռուսական բիզնեսի համար, ինչը երկու երկրներին թույլ կտա առավել արդյունավետ համագործակցություն զարգացնել։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի նախագահի աջակցությամբ մեր բիզնեսն իրեն հարմարավետ կզգա, եւ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի դուրս գալ նոր հորիզոններ»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ դեկտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Նրա խոսքով, չնայած ճգնաժամին՝ «ռուսական ոչ ի ընկերություն չի գնացել Հայաստանից»:

ՌԴ վարչապետը նշել է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է շուրջ 20 տոկոսով,սակայն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ավելացել է 16 տոկոսով։ «Ճգնաժամի պայմաններում Ռուսաստանն աջակցել է Հայաստանին՝ 15 տարի ժամկետով տրամադրելով 500 մլն դոլար»,- հիշեցրել է նա:

ՌԴ վարչապետը երկու երկրների հարաբերությունները համարել է հատուկ մի քանի ուղղություններով՝ քաղաքականություն, ռազմական համագործակցություն եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ