News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում C-300 տիպի հակահրթիռային համակարգեր կան, նորություն չէր, քանի որ Հայաստանի ՊՆ-ն երկու ամիս առաջ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի  ռազմական փորձագետներին արդեն իսկ ցույց էր տվել դրանք։ Նախարարի հայտարարությունն ուշացած էր, բայց թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքին հավասարակշռելու տեսակետից՝ տեղին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը։

«Չմոռանանք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են հակակշռել հայ-ռուսական ռազմական դաշինքը։ Դրա վկայությունը նախօրեին երկու երկրների միջեւ  կնքված ռազմաքաղաքական դաշինքն էր, ըստ որի Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա մի երրորդ երկրի կողմից հարձակումն ընկալվելու է որպես այդ երկրներից յուրաքանչյուրի վրա կատարված հարձակում»,- հիշեցրեց փորձագետը՝ հավելելով, որ եթե Ադրբջանը ձեռք է բերում հարձակողական հրթիռներ, ապա վտանգի չեզոքացման տեսանկյունից Հայաստանն էլ իրավունք ունի ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր։ «Կարծում եմ՝ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը դրական երեւույթ է. գոնե մի բան կա, որ կարող է հակազդել թուրք-ադրբեջանական դաշինքին»,- ամփոփեց Սարգսյանը։

Նշենք, որ  Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որն ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը եւ համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ