ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հայկական թիվ 252 բանաձեւը օրակարգ չբերեց եւ գնաց արձակուրդ՝ ուրախություն պատճառելով թուրքերին։
Այս իրադարձությանը առաջին արձագանքել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ ուղարկելով ԱՄՆ Կոնգրեսին շնորհակալական նամակ՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի դեմն առնելու ջանքերի համար։ Թանը շնորհակալություն է հայտնել նաեւ նախագծի դեմ հանդես եկող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ մյուսներին: