Հայաստանի տարածքում 2010 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 1812 ճանապարհատրանսպորտային պատահար:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 258 մարդ զոհվել է, 2462-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի 1814 դեպք, որոնց հետեւանքով 292 մարդ զոհվել է, 2528-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: