News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2011 թ. հունվարի 1-ից կառավարությունը արմատապես կփոխի ընտանիքների անապահովության որոշման մեխանիզմները, ինչը կարեւոր նշանակություն ունի ընտանեկան եւ այլ տիպի նպաստներ ստացող մի քանի տասնյակ հազար մարդու համար։

Այսպես՝ ընտանիքի հանրապետությունից բացակայող անդամը սոցիալական անձնագրում եւ տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» անդամ:

Գյուղացիները հնարավորություն կստանան ընտանեկան նպաստի համակարգից դուրս չմնալ այն դեպքերում, երբ 1-2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիտարկումները ցույց են տվել, որ գյուղացիներից շատերը՝ նպաստ ստանալու ակնկալիքով մորթում են իրենց անասուններին։ Բացի այդ՝ անասունների գլխաքանակի վերաբերյալ տեղեկանքները այսուհետ պետք է տրամադրի ոչ թե գյուղապետը, այլ անասնաբույժը։

Նոյեմբերի 1-ից թոշակների 2500 դրամ ավելացումը մի շարք դեպքերում մարդկանց դուրս էր թողնում ընտանեկան նպաստի համակարգից։ Որոշվել է սույն բարձրացումը չդիտարկել անապահովության գործակիցներ հաշվարկելիս։

Եւ վերջապես՝ սահմանամերձ բնակավայրերում գնվող սեփական հողամասերը նունպես դուրս են հանվել անապահովության միավորներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների…
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի...
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Դրամաշնորհը տրամադրվելու է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից…
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Ամենաշատ