News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական CNNturk-ի գլխավոր խմբագիր, հայտնի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը իր հրապարակումներից մեկում անդրադարձել է թուրք-ամերիկյան վերջին զարգացումներին։

«Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները մոմի լույսով ենք փնտրելու» ենթավերնագրի տակ Մեհմեդ Ալի Բիրանդն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւերից ազատվելու խնդրին՝ նշելով, թե դրա միակ ուղին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացումն է։ «Մի կերպ հաջողվեց խույս տալ հայկական բանաձեւի հարցում գոլ ուտելուց։ Օբամայի վարչակազմի ճնշումների, հրեական լոբբիի սպասված աջակցության եւ բավարար քվեների բացակայության շնորհիվ գնդակը խաղից դուրս հայտնվեց։  Բոլորը հանգիստ շունչ քաշեցին»,-նշել է Բիրանդը։

Թուրք վերլուծաբանը շեշտել է, թե հաջորդ տարի հայկական նոր նախագիծ կհայտնվի Կոնգրեսում։ «Եթե հաջորդ տարվանն էլ չանցնի, մյուս տարի նորը կհայտնի եւ այսպես շարունակ մինչ 2015-ը (Ցեղասպանության 100-ամյակը) այդ ճնշումը շարունակվելու է։ Այդ գործընթացի կասեցման միակ միոջոցը՝ Երեւանի հետ ստորագրված արձանագրություններն են։ Դրանով մեր վրա ճնշումը կվերացվի»,-գրել է Մեհմեդ Ալի Բիրանդը։

«Եթե մենք մեզ չխաբենք ու անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ Անկարան չկարողացավ կյանքի կոչել արձանագրությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն ադրբեջանցիներին չի կարողացել լավ բացատրել, կամ էլ ադրբեջանցի մեր եղբայրները դա լուրջ չեն ընդունել։ Թուրքիան չկարողացավ կոտրել Ալիեւին եւ խոնհարվեց Բաքվի առաջ։ Այժմ Անկարան հազար անգամ փոշմանել է։ Մինչեւ չկարողանանք արձանագրությունները վերակենդանացնել, հայկական բանաձեւերից անհնար է ազատվել»,-ընդծել է CNNturk-ի գլխավոր խմբագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ