News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Նախաամանորյա թոհուբոհի մեջ ակնհայտորեն հաճախակիանում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են գրպանահատությունը,  պայուսակների գողությունն ու այս շարքի այլ օրինազանցություններ:

 ՀՀ ոստիկանության NEWS.am-ին տրամադրած տվյալների համաձայն` 2010-ի 11 ամիսներին աձանագրվել է անձնական ունեցվածքի հափշտակման 2965 դեպք, որոնցից 1045-ը եղել են բնակարանային գողություններ:

«Տարվա վերջին ամսի տվյալները ոստիկանությունը կամփոփի դեկտեմբերի վերջին միայն»,-նշեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը` հավելելով, որ հատկապես այս օրերին ոստիկանության աշխատակիցների հսկողությունը հասարակական կուտակման վայրերում առավել ուժեղացված է:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հորդորում են` նախատոնական եռուզեռի ընթացքում լինել աչալուրջ, ամուր պահել դրամապանակներն ու պայուսակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ