Մոտ ժամանակներս Թուրքիայի եւ Ադրբեջանի ալպինիստները կբարձրանան Արարատ լեռը եւ գագաթին կամրացնեն երկու երկրների դրոշները, հայտնում է TRT-ն։
Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի դեպարտամենտի ղեկավար Յունուս Աքգյուլն այդ նպատակով բանակցություններ է վարում Բաքվի հետ։ Մասնավորապես, կայացել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հետ հանդիպումը, որի ընթացքում մշակվել են ալպինիզմի 2 ընդհանուր նախագծեր։